Այս մեծ ընտանիքը, որտեղ հիմա արդեն ծնվել է 20-րդ երեխան, ապրում է Բրիտանիայում։ Վերջերս ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, 20-րդ անգամ մայր դարձավ։

Նրանք որդի են ունցել, ում անունը դրել են Արչի։

Նրա ամուսին Նոելն ասել է, որ սա նրանց վերջին երեխան է, քանի որ Սյուն որոշել է հանգստանալ։

Սակայն Սյուն կիսվել է իր մտքերով՝ ասելով․ «Ինձ համար անսովոր է մտածել այն մասին, որ մենք այլևս երեխա չենք ունենալու»։

Նրանք ունեն 11 տղա և 9 աղջիկ։ Առաջին երեխային Սյուն ունեցել է 14 տարեկանում։ Ամուսնու հետ նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը, երբ հասան թույլատրելի տարիքի։

Դրանից բացի՝ Սյուի մեծ աղջիկն արդեն երեխա ունի, դրա համար էլ ամուսինները նաև երջանիկ տատիկ և պապիկ են։

Նոելը (ամուսինը) պատմում է, որ սկզբնական շրջանում նրանք ուզեցել են 3 երեխա, սակայն հետո որոշել, որ մեծ ընտանիք ունենալն իսկական հրաշք է և լավ գաղափար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել