Չինաստանում հրշեջներից մեկը բավականին օրիգինալ կերպով կանխել է կնոջ ինքնասպանությունը:

Նանկին քաղաքի բնակչուհիներից մեկը որոշել էր վերջ տալ կյանքին՝ նետվելով իր բնակարանի պատուհանից: Նա արդեն հայտնվել էր հորիզոնական ելուստին, սակայն երկար ժամանակ կասկածում էր, և հարևանները հասցրել են կանչել փրկարարներին:

Ականատեսների խնդրանքը՝ իջնել պատուհանից, կինը անտեսել է: Այդ ժամանակ հրշեջներից մեկը ցուցաբերել է ոչ միայն խիզախություն, այլև հնարամտություն: Բարձրանալով մեկ հարկ վերև ապրող հարևանների մոտ՝ նա ամրացել է ուղիղ կնոջ պատուհանի վերևում, իջել է և ուղղակի ոտքով հրել կնոջը: Կինը հայտնվել է իր բնակարանի ներսում, իսկ նրա ետևից՝ հրշեջը: Հանճարեղ հնարամտությունից հետո ականատեսները սկսել են ծափահարել հրշեջին: Թե ինչու է կինը փորձել ինքնասպանություն գործել՝ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել