Երեք տարի առաջ Hookah Place-ը բացեց իր դռները Մոսկովյան 31/12 հասցեում, իսկ երեկ տոնում էր ծննդյան օրը: Միջոցառման գլխավոր հյուրը հայտնի և սիրված երգիչ Ka-Re-ն էր, ով երեկոյի ընթացքում կատարեց հիթ դարձած «Половина», «По твоим следам», «BepBele» երգերը: Ուրախ տրամադրությունը երաժշտական բիթերով շարունակեց DJ Smoke-ը: Հրավիրված հյուրերը և այցելուները երեկոյի ավարտին համտեսեցին տոնական տորթը:

Hookah Place-ը վայր է, որտեղ կարող ես  հանգստանալ և հաճելի մթնոլորտում վայելել նարգիլեներ թարմ մրգերով և յուրօրինակ համային լուծումներով՝ պատրաստված նարգիլեի բարձրակարգ մասնագետի կողմից: Այստեղ կազմակերպվում են հետաքրքիր և թեմատիկ երեկոներ, այցելում են հայտնի և սիրված հյուրերը, ինչպես ռեփեր Տիմատին: Բացի լավ նարգիլեից՝ այստեղ առաջարկում են նաև համեղ ուտեստներ: Hookah Place-ը բաց է մինչև ուշ գիշեր:

Հասցե՝ Մոսկովյայն 31/12
Հեռ.՝ 095 53 21 72
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել