Սիրելի ունկնդիր հասարակություն, բոլորիս շնորհավորում եմ խոսքի ազատության այս օրվա առիթով, մաղթում ազատություն ոչ միայն խոսքերում, այլեւ մտքերում եւ գործերում, մաղթում եմ, որ երբեք չշփոթենք խոսքի ազատությունը շատախոսության, ճոռոմախոսության եւ զազրախոսության հետ, որ ընկալենք ու գնահատենք այն, ինչն այսօր ունենք, գնահատենք մեկս մյուսին եւ միմյանց խոսքը: Ես` որպես խորհրդային ժուռնալիստիկայի դպրոցն անցած լրագրող եւ այսօր արդեն անկախ Հայաստանի քաղաքական գործիչ, հատուկ կարգով եմ գնահատում խոսքի ազատությունը... Սա մի մանուկ է, որին պետք է փայփայել..........: Պարզապես միշտ էլ մտավախություն եմ ունեցել, որ հանկարծ այդ ազատությունը չվերածվի անարխիայի եւ զարզախոսության: Եվ սահմանը գծողը դարձյալ պետք է լինի ոչ այլ ոք, քան ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱԶԱՏ ՄԻՏՔԸ:
Վերջերս ընկերներիցս մեկը մի միտք ասաց, որը, կարծում եմ, հատկապես այս օրվա մասին է՝ ԱՄԵՆ ՄԵԿԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ Է, ՈՐՔԱՆ ՏՎՅԱԼ ԱՆՁԻ ԿՐԹՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄՏԱՎՈՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Մտածենք այս մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել