Մարտի 7-ին՝ ժամը 20:17, անձը չպարզված քաղաքացուց Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ իր հայրը գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների կանչի հասնելը՝ կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են 1963 թ. ծնված Գ. Հ.-ի ինքնասպանության փորձը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային՝ կանխելով նրա՝ ինքնասպանություն գործելու հետագա փորձերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել