Մարտի 5-ին, ժամը 06:19-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության  հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի 17 CR 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել թիվ 21 շենքի պատին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 06:45-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. տուժածներ չկան:

ԱԻՆ հաղորդմամբ՝ մարտի 5-ին, ժամը 06:08-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 22-րդ կմ-ին այրվում է «ՎԱԶ-21011» մակնիշի 34 VR 147 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 06:47-ին:

Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ և սրահն՝ ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել