Խաղն ավարտվեց սևերի հաղթանակով, կամ վերջին անդրադարձս «Դեպի Եվրատեսիլին»
1. Մանրուքների հետևից ավել-պակաս չընկնելով ասեմ, որ շոուն հաջողված էր: 
2. Մինչ հեռուստատեսային մեկնարկը հավանում էի Ռոբերտ Քոլոյանի և Թամարի երգերը, բայց եթերում հասկացա, որ կատարողական առումով շատ տխուր են, բեմադրություն չկար, բեմական շարժումը սաղմնային մակարդակի վրա էր: Ի վերջո, Եվրատեսիլը ռադիո մրցույթ չէ: 
3. Նեմրայի երգը լավն էր: Կատարումը տխուր էր, անվստահ: «Դերասանի վարպետություն», «արտիստիզմ» բառերն ակտիվ բացակայում էին: Լիքը մարդ քվեարկել էր Նեմրայի օգտին մնացած ֆավորիտներից տրաքելու պատճառով միայն: 
4. Մհերը փոխել ա իր իմիջն ու հայտնվել ա անհասկանալի վիճակում: Նախկին վառ անհատականությունը ներկայացել էր «սև սառոչկով հայի» կերպարով: Բեմում ինչ-որ անհասկանալի «բրուտալ» ձաձա էր, որը ոչ մի կապ չուներ մեր ճանաչած Մգեռի հետ: Իսկ բեմադրությունը վե՜րջն էր: Փորին կապած պլանշետով հղիության ուլտրասաունդը ցուցադրող ու բեմի վրա պռոսծին ծննդաբերող պարուհի-ծննդկանի ներկայությունը փետրվար ամսվա հայտնությունն էր: 
5. Որպես բանական ու «մի քիչ» էլ բնագավառից տեղյակ մարդ՝ ես շատ լավ գիտեի, որ Կամիլի շանսերը շա՜տ մինիմալ են: Նրան քաջալերում էի, որովհետև մնացածից տարբերվում էր ու լիքը կարծրատիպեր էր փորձում ջարդել: Ակնհայտ էր, որ պրոֆեսիոնալ թիմ ա կանգնած Կամիլի թիկունքին, սակայն վերջին պահին Կամիլն իր ստեղծած կերպարին էստրադայի բեմից տարավ կրկեսի արենա ու դրանով կատարումը վերածեց բալագանի: Ամենաքիչը դա կուզեի, որ լիներ: Կամիլը պետք ա ներկայանար որպես երգչուհի, սակայն նա ավելի շատ կլոունեսա էր, իսկ Եվրատեսիլը կրկեսի մասին չէ: 
5. Սևակը հիանալի վոկալիստ ա, շնորհաշատ արտիստ: Երգը կատարեց գերազանց: Հիմա՝ պրետենզիաներս: Եվրատեսիլը երգի մրցույթ ա: «Քամին» Եվրոպայում հիթային դառնալու և քլաբներում հնչելու շանսեր, կարծում եմ, չունի: Սարոյի «Քանի» երգի հետ նմանությունն էլ առանձին բազառի թեմա ա: Գլադիատորի զրահ հիշեցնող հագուստը լավ կլինի՝ Սևակն իր հետ Լիսաբոն չտանի: Սրտանց շնորհավորում եմ Սևակին: Նրան մաղթում եմ անկոտրում կամք և հաջողություն: 
6. Մնացած կատարողներն ու երգերն իմ վրա տպավորություն չեն թողել, այդ իսկ պատճառով չեմ էլ խոսի մնացածների մասին: «Գլխավորը մասնակցությունն է» կարգախոսով նրանք ոնց եկան, այդպես էլ գնացին տուն: 

ՀԳ․ Փորձեցի հնարավորինս օբյեկտիվ լինել և հուսով եմ, որ նոր ու վաղեմի ընկերներիս իմ քոմենթներով չեմ նեղացնի: Բոլորին մաղթում եմ լիքը ծափեր ու լեփ-լեցուն դահլիճներ: Վարձքներդ կատար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել