Երբևէ մտածե՞լ եք, որ մատանին այս կամ այն մատին կրելը կարող է նշանակություն ունենալ: Ներկայացնում ենք, թե ինչ մեկնաբանություն ունի մատանին տվյալ մատին կրելը:

Երբ մատանին բութ մատին է

Բութը Մարս մոլորակի մատն է: Դուք ագրեսիվ և տաքարյուն մարդ եք, որը հանուն իր ուզածի պատրաստ է ամեն ինչի: Ձեզ համար դժվար է լեզու գտնել ոչ միայն շրջապատի, այլև ինքներդ ձեզ հետ:

Երբ մատանին ցուցամատին է

Դա Յուպիտերի մատն է: Դուք ձգտում եք իշխանության և սիրում եք այն: Եթե աջ ձեռքին է, դա խոսում է իմաստության մասին, եթե ձախին՝ ինքնասիրահարվածության և եսակենտրոնության:

Երբ մատանին միջնամատին է

Դա Սատուռնի մատն է: Դուք վստահ եք ձեր անկրկնելիության, գեղեցկության և խելքի վրա: Եվ որքան այդ մատին մատանիները շատ են, այնքան այդ գծերն արտահայտված են:

Երբ մատանին մատնեմատին է

Դա արևի մատն է: Ամուսնուն հավատարմության նշանն է: Եթե այդ մատի մատանին ամուսնական չէ, դա խոսում է ձեր՝ արվեստի, շքեղության, յուրահատկության հանդեպ սիրո մասին:

Երբ մատանին ճկույթին է

Դա Մերկուրիի մատն է: Դուք կարող եք դառնալ հրաշալի բժիշկ կամ բիզնեսմեն: Դուք հեշտ եք կառավարում կազմակերպչական աշխատանքը, կարողանում եք լսել և ճիշտ ընկալել մարդկանց: Իսկ կանանց մոտ այն նաև ընդգծում է փոփոխական բնավորությունը, ինքնասիրահարվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել