Վրաստանի նախկին նախագահի գիրքը այս ընթացքում հասցրեց Հայաստանում բուռն եւ սկանդալային քննարկումների առարկա դառնալ: Մեկը մյուսի հետեւից չեղարկվեցին գրքի շնորհանդեսի պայմանավորվածությունները:

Պատճառն այն է, որ գրքի հայրեն թարգմանության հեղինակին թույլ չեն տալիս իրականացնել շնորհանդեսը: «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի անցկացման համար համաձայնություն են տվել եւ հրաժարվել Չարենցի տուն-թանգարանի եւ «Նոյյան տապան» գրախանութի տնօրինությունները: Վրացական մեդիայում կարծիք է շրջանառվում, որ այս չեղարկումների ետեւում Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունն է կանգնած:

Ամեն դեպքում «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի թարգմանության հեղինակը «ՀԺ»-ի լրագրողին փոխանցել է, որ շնորհանդեսը Երեւանում կայանալու է, թե երբ եւ որտեղ, դեռ հստակ չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել