Բրիտանական Իսթ-Միդլենդս օդանավակայանի աշխատակիցները առանձին կստուգեն փետրվարի 14-ին արձակուրդի մեկնող սիրահար ուղևորներին: Խնդիրն այն է, որ ուղեբեռում գտնվող ամուսնական մատանին հաճախ է երևում ռենտգենի ժամանակ՝ հաղորդում է Life-ը՝ հղում անելով Digital Trends-ին:

Օդանավակայանի աշխատակիցները բազմիցս կանգնեցրել են տղամարդկանց, ովքեր ցանկացել են անակնկալ մատուցել իրենց սիրելիներին: Ուղեբեռում թաքնված ոսկեղենին «արձագանքել է» սկաները, և տղամարդը ստիպված է եղել այն դուրս բերել «թաքստոցից» և բացահայտել գաղտնիքը: Նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար Իսթ-Միդլենդսի աշխատակիցները մտահղացել են ստուգման հատուկ կարգ:

Այժմ, եթե անվտանգության աշխատակիցը ռենտգենով նկատի իրերի մեջ թաքնված մատանին, նա ուղեբեռի տիրոջը կասի գաղտնաբառը և նրան կուղարկի ստուգման առանձին գիծ: Կողքից կթվա, թե նրան ուղարկում են հավելյալ ստուգման, սակայն այնտեղ նա ցույց կտա իր ուղեբեռի պարունակությունը և դրանից հետո կարող է իր սիրելիի հետ ինքնաթիռ նստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել