Վերջին օրերին Վրաստանում գրանցվում են կարմրուկով հիվանդացության բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ Ուկրիանում վարակը տարածվելու մասին, որտեղ նույնիսկ մահվան դեպքեր էին գրանցվել:

Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը կարծում է, որ մեր երկրին այդ առումով վտանգ չի սպառնում, որովհետև կարմրուկի դեմ պատվաստում ստացած բնակչությունը բավական մեծ տոկոս է կազմում: Նրա խոսքով՝ մեր երկրում տարեկան գրանցվում են կարմրուկի եզակի դեպքեր, իսկ վարակը բերում են արտերկիր մեկնած քաղաքացիները:

«տարեկան 1-2 բերովի դեպք լինում է, բայց այն չի տարածվում: Այսինքն՝ մի կողմից եթե հաշվի առնենք, որ վարակիչ հիվանդություն է, մյուս կողմից էլ՝ որ տարածում չի ստանում, դա նշանակում է՝ մեզ մոտ բնակչության պաշտպանվածությունը բավական բարձր է»,- ասել է նա:

Կարմրուկի դեմ պատվաստում իրականացվում է երկու տարիքային խմբում 1 եւ 6 տարեկանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվահամարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել