joyce-and-guitar1
    1909 թվականին Ջեյմս Ջոյսն իր ընտանիքի հետ ապրում էր Տրիստում (Իտալիա): Հոկտեմբերի վերջին նա մեկնում է Դուբլին՝ գործնական ճանապարհորդության և մնում այնտեղ մինչև դեկտեմբերի վերջ: Ջեյմսն ու Նորան պայմանավորվում են էրոտիկ նամակներ գրել միմյանց: Նորայի նամակները հետագայում անհետանում են, իսկ Ջոյսինը հրատարակվում Լոնդոնում 1975 թվականին (Ջոյսի «կեղտոտ» նամակները»): Նամակներն արտագրել է Ռիչարդ Էլլիմանը:

    Նորա Ջոյսին
    Դեկտեմբերի 13, 1909թ. Դուբլին
    Ի վերջո, հավատո՞ւմ ես, որ սիրում եմ քեզ, սիրելիս: Ա՜հ, սիրում եմ, Նորա: Ինչո՞ւ է, որ ով երբևէ տեսնում է ինձ, կարդում է դա իմ աչքերում, երբ քո մասին եմ խոսում: Ինչպես մայրդ է ասում, դրանք իմ գլխում մոմերի պես են վառվում: 
joyce and nora    Ժամանակը հիմա կթռչի, իմ սեր, մինչև քո քնքուշ թևերը օղակեն ինձ: Էլ երբեք չեմ լքի քեզ: Ես ոչ միայն մարմինդ եմ ցանկանում (ինչպես գիտես), այլ նաև քո ընկերակցությունն եմ տենչում: Իմ սեր, ընդունում եմ, որ իմ հանդեպ քո լիառատ սիրո համեմատությամբ, իմ սերը չափազանց աղքատ ու դատարկ է քեզ թվում: Բայց այն լավագույն բանն է, որ կարող եմ քեզ տալ, իմ սիրելի, իմ սիրուհի: 

Շարունակությունը՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել