Որոշել էր այսօր լռել և ոչինչ չգրել Ցեղասպանության, Մեծ Եղեռնի, Ծիծեռնակաբերդի մասին: Օրվա վերջին չդիմացա... Այնուամենայնիվ, 2 post կանեմ:
Խախտեցի տարիների ընթացքում ձևավորած սովորույթս և այնուամենայնիվ երեկոյան բարձրացա Ծիծեռնակաբերդ: Հերթական անգամ հիասթափվեցի ազգիցս ու հասկացա, որ հաստատ իմ ծնվելուց տեղի հարցում Աստված աչքը կպցրել ա: Ծափ, ծիծաղ, ուրախություն, ամենուրեք պլաստիկ շշեր, աղբ, մարդկանց հոսքի խառնաշփոթ, իրենց տեղը ու գալու իմաստը չհասկացող մարդիկ:
Ես սիրում եմ Ծիծեռնակաբերդը, ոչ միայն նրա համար, որ այնտեղ 1915-ի հուշահամալիրն է, այլ որ այնտեղ՝ ծիծեռնակների բերդում, ես ինչ-որ ուժեղ, նույնիսկ որոշ չափով հեթանոսական էներգետիկա եմ զգում, այն, որ ես 4 տարի շարունակ շաբաթը մեկ անգամ գիշերը և առավոտ վաղ զբոսնել ու վազել եմ Ծիծեռնակաբերդում, այն, որ ես իմ բոլոր հարազատ մարդկանց հետ բարձրացել եմ Ծիծեռնակաբերդ: Իսկ այսօր ԻՄ Ծիծեռնակաբերդը անարգված էր ու անարգվում էր չարչիական ցեղախմբի կողմից: Ո՞ւմ է պետք ձեր նման հարգանքը, ո՞ւմ են պետք ձեր հազարավոր ծաղիկները (դրոշ վառող ու անիմաստ կոտորվող ցեղախմբից այն կողմ չգնացինք (չեմ հասկանում՝ ոնց են մեկ ցեղում միավորվում ՍԱ ու Մայիսի 9 իրականություն դարձրած գեները)): Քննադատեք ինձ, քարկոծեք հայաչսիրության մեջ ու անվանեք դավաճան, բայց ես չեմ կարող չարտահայտվել ԻՄ Ծիծեռնակաբերդի անունից ևս: 
P.S. Իրապես ցավում ա՝ հոգեկան, ֆիզիկական ու գենետիկ մակարդակներում:
Ես էլ չէի հասկանում, թե ինչու է միշտ 24-ի երեկոյան անձրև գալիս ու 25-ի առավոտյան ԻՄ Ծիծեռնակաբերդը թաց ու գեղեցիկ: Փաստորեն բնությունը մաքրվում ա մեզանից: Սպասում եմ այս գիշերվա անձրևին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել