Երբ ադրբեջանցին ասի «yaxşı oğlan», թուրքը դա կլսի որպես «լավ տղա», բայց մենք հո գիտենք, որ դա ոչ թե կամայական բառակապակցություն է, այլ մի ամբողջ կենսափիլիսոփայություն։
Հանգունորեն, երբ ադրբեջանցին ասի «Qarabağ cəbhələrində», բառացի՝ «ղարաբաղյան ռազմաճակատներում», թուրքը կհասկանա ասվածը, բայց չի հասկանա, թե ինչի է խոսողը հոգնակի թվով արտահայտվում։ Չի հասկանա, որովհետև թուրքը Հայրենական Մեծ պատերազմին չի մասնակցել, ու իրեն խորթ է «на фронтах» բառակապակցությունը, որի կրողն են ադրբեջանցին ու առհասարակ՝ ռուսաֆոն աշխարհը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1614611585251987?notif_id=1513429551888414¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել