Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար. այս մասին պաշտոնյան ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ. հայտնում է Ria.ru-ն:

«Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ թեման միջազգային օրակարգում առաջնահերթ խնդիրներից մեկն է, քանի որ խոսքը միայն մեր հարևանների մասին չէ: Մեզ համար խոսքն ազգերի մասին է, որոնց հետ մեզ կապում են ոչ միայն միջազգային իրավական փաստաթղթեր և պարտականություններ: Մեզ կապում են կյանքը, ճակատագիրը: Տասնամյակներ, դարեր շարունակ մենք ունեինք ընդհանուր ապրելաձև, ճակատագիր», – ասել է Զախարովան:

Նա նաև մեկնաբանել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահության ձևաչափը կարող է փոխվել ֆինանսավորման կրճատումների հետևանքով. Զախարովան նշել է, որ ցանկացած դեպքում Ռուսաստանը կշարունակի իր միջնորդ ջանքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել