Հենց նոր այգի եկավ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ Հրաչյա Մաթևոսյանը գրող հրապարակախոս,: Նրա դեմքը արտացոլում էր մեր ՄԵԾԵՐԻ պատմությունը: Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Կոմիտաս նրա հայացքի մեջ բոլորը կենդանի էին: Եկել էր զորակցելու մեզ, ասում էր , որ Թումանյանը կենդանանար ու տեսներ էսօրվա Լոռին կաթվածահար կլիներ: Ասում էր, որ այսօրվա այլադանկությունների մեղավորը ՄԵՆՔ ԵՆՔ ու այսօրվա երիտասարդները քավում են մեր բոլորի մեղքերը: Սկսելու ենք Մաշտոցով հասնելու ենք Թեղուտ ու շարունակենք........Խոստացավ վերադառնա հաջորդ անգամ, երբ կգա հաջորդ թոշակի ժամանակը: Վերջում համբուրեց մեր ձեռքը , լացակումաց շնորհակալություն հայտնեց իր փոխարեն պայքարողներին..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել