Վատ սովորողին ոչինչ չի օգնի: Բանակից խուսափելու համար կրթությունը մեջտեղ բերելն ընդամենը պատրվակ է: Սովորելու ցանկություն ունեցողը բանակից հետո էլ կսովորի: Սիրում ենք Իսրայելին օրինակ բերել, բա այս դեպքում ինչո՞ւ չենք հիշում: Կանխեմ որոշ հարցեր:
Ինձ իրավունք եմ վերապահում կարծիք արտահայտելու, որովհետև ինքս ուսումս շարունակել եմ զորակոչվելուց հետո, և դա ինձ չի խանգարել: Ճիշտ է, բուհը որտեղ սովորում էի, տարկետման հնարավորություն չէր տալիս, բայց ավելորդ քաշի պատճառով կարող էի չծառայել, բայց «օրենքի խախտում» կատարելով զորակոչվել եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել