Օսմանյան կայսրության կողմից կատարված վայրագություններից անցել է գրեթե մեկ դար… Կարդում եմ Գառնիկ Ստեփանյանի «Մղձավանջային օրեր» ինքնակենսագրականն ու ականատեսի հետ ապրում ցավ, կորստի մորմոք ու աշխարհի կատարյալ անտարբերության հանդեպ կատաղություն…

Բայց հոգուս խորքում ուրախ եմ, որ ապրում եմ անկախ պետությունում, որ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամուր է ու անսասան, որ հայերը առաջվա պես հյուրասեր ու բարեսիրտ են… Ուրախ եմ, որ ունենք ամուր բանակ, խիզախ հայորդիք…
Անցել է գրեթե մեկ դար, բայց անիծված թուրքերը, մեկ է, պատասխան են տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել