2017թ. պետբյուջեով նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսվել են 4 մլրդ 880 մլն, 2018-ի համար՝ 2 մլրդ 445 մլն դրամ: ՀՀ ԱԺ-ում դա ներկայացվել է որպես ծախսերի կրճատում՝ կապված 2018-ի ապրիլի 8-ից հետո նախագահի կարգավիճակի փոփոխության հետ: Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էլ հավելել է, որ աշխատակազմը 410 անձից հասցվելու է 200-ի կամ 180-ի: Արտաքնապես լուրջ կրճատում է, սակայն եթե դիմենք թվաբանական պարզ գործողությանը, կտեսնենք հակառակ պատկերը: 2017-ի համար նախագահականի յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով բյուջեից տրամադրվել է 11.902.439 դրամ (ծախսերը բաժանած աշխատողների քանակի վրա), իսկ 2018-ի համար՝ 12.225.000 դրամ (կամ 13.583.333 դրամ): Այսինքն՝ յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով ստանում ենք 322.561 դրամի (կամ 1.680.894 դրամի) աճ՝ հաշվարկված՝ ըստ 200 (կամ 180) աշխատողի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել