Այն երկրները, որտեղ ամեն ինչ վաճառվում և գնվում է՝ հողը, տարածքը, մայթը, փողոցը, գերեզմանը, անտառը, մարդը, երեխան, խիղճը, պատիվը, նամուսը, մարմինը, պարգևը, կոչումը, պաշտոնը, օրենքը և, որ ավելի ցավալի է, հոգին, ապա այդ երկրները երկիր չեն դառնա…
Նրանք «քավարանում» երկար ճանապարհ ու ժամանակ կունենան անցնելու։ Շատ երկրներ կհաղթահարեն, իսկ շատերի հպատակներն էլ այդ քավարանում դղյակներ կկառուցեն, պալատներ ու իրենց շուրջը կհավաքեն հարմարվողներին ու վաճառվողներին։
Այդ երկրների քավարանում «տնավորվելուց» և հարմարվելուց հետո այնտեղ աստիճանաբար մարդ չի մնա, կմնան հնարավորություններից օգտվելու հույս ունեցողները, անզորները, հոգեզոմբիները, խելապակասներն ու քավարանի ընձեռած հնարավորություններից օգտվողները:
Սակայն հենց վերջիններս խաչքար ու եկեղեցի կկառուցեն, մի երկու ցուցադրական բարեգործություն կանեն և հարմար պահի մնացյալ սեգմենտի ուսերին թռնելով կնետվեն, կմխրճվեն, կխցկվեն դրախտ…
«Սրբացած» ու հագեցած…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել