Յունիբանկը շարունակում է ընդլայնել զեղչերի և արտոնությունների «Մագնիս» ծրագիրը, որը բանկի հաճախորդների և գործընկերների շրջանում տարեցտարի վայելում է ավելի մեծ պահանջարկ: Այս տարի ծրագրին արդեն միացել են նոր 31 գործընկերներ` հայտնի խանութներ և սպասարկման կենտրոններ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 30% զեղչեր: Մեր նոր գործընկերներն են`
- կանանց հագուստի, կոշկեղենի և պարագաների Blu In, Podium, Pretty women, Boomroom, Dress Showroom, s.Oliver, Ellade, Bretella,Conte, Domany և Manul խանութները
- Z-Generation, COOLCLUB, 3Pommes և Nani Zani մանկական խանութները
- զարդերի և հուշանվերների Silvex և Things remembered խանութները,
- ժամացույցների մասնագիտացված Time և iBen խանութները,
- տեխնիկայի Pixel, Piano, 3D Planet և iMall խանութները;
- օպտիկայի Hay Optic սրահը;
- JonRic Salon & Day SPA սպա սրահը և Prolife ֆիթնես կենտրոնը;
- Marco Polo բար-ռեստորանը;
- Unоna Tour տուրիստական ընկերությունը;
- Sensei, SPRINGROUP PR Company ուսուցման կենտրոնները և Մարքեթինգի հայկական ասոցիացիան
Ներկայումս «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է առևտրի և սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են հատուկ զեղչեր: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ «Magnis» նշանը:
Յունիբանկի քարտերի հիմնական առավելությունը բազմաֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետություն է: Բանկը հաշվարկում է բարձր տոկոսադրույք քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ` մինչև 8% տարեկան, առաջարկում է վարկային գիծ, ինչպես նաև +1% CASH BACK ծառայությունը, որը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս բանկը գնորդին վերադարձնում է նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով: