Ուրբաթ օրը կորոշվի Րաֆֆի Հովհաննիսյանի և իր ղեկավարած շարժման ճակատագիրը: Կա 2 տարբերակ.

1. Չի խախտվում նախկին ընդդիմադիր շարժումների ձևավորած քաղաքական ավանդույթը, և շարժումը գնում է նույն ճանապարհով և արժանանում նրանց ճակատագրին:

2. Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է ձևավորված քաղաքական ավանդույթներից ու ընտրում դեռևս չտրորված, անծանոթ ճանապարհը: Սակայն անծանոթ ճանապարհը ընտրելու համար բարձր կամային հատկանիշներ, խիզախություն և վճռականություն է հարկավոր...

Այն մասին, թե ինչ քայլեր պետք է անել երկրորդ տարբերակը ընտրելու դեպքում:

Քայլ առաջին՝ պաշտոնապես հայտարարել.

- Հաշվի առնելով իշխանության առկա ռեսուրսները՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ ընտրությունների, ինչպես նաև հետընտրական պայքարի միջոցով ոչ մի քաղաքական ուժ չի կարող հասնել իշխանափոխության անգամ համայնքային մասշտաբով, ինչի ականատեսն ենք արդեն 20 տարի, և բոլոր նրանք, ովքեր կպնդեն հակառակը, կա՛մ չեն ըմբռնում իրականությունը, կա՛մ մոլորեցնում են ժողովրդին: Ես ընդունում եմ, որ ինքս էլ սխալ պատկերացումներ եմ ունեցել:
Նոր Հայաստանի կերտման համար նոր, նախադեպը չունեցող գործողություններ է պետք անել: 

Քայլ երկրորդ... 

Ձեռնամուխ լինել նոր վերքաղաքական շարժման հիմնադրմանը, որը ժամանակավորապես հեռու կմնա ընտրություններից, քաղաքականությունից, որը իր մեջ կկրի մարդկային նոր տեսակի հարաբերություններ, նոր արժեհամակարգ, հատկապես, որ հանրահավաքին մասնակից մի զգալի հատված գալիս էր այնտեղ ոչ թե իշխանություններին չսիրելու պատճառով, այլ ինչ-որ չափով ուրիշ, ավելի բարձր արժեհամակարգով ապրող մարդկանց միջավայրում գտնվելու համար:
Կարճ ասած՝ Նոր Հայաստանի միկրոտարբերակը, որն էլ ՀԱՏՈՒԿ մշակված միջոցառումների շնորհիվ (դա քայլ երրորդն է) առաջիկայում կհամակի ամբողջ հայությանը:
Քայլ երրորդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել