Պատմությունը չի սիրում, “եթե”-ներ: Բայց երբ մտածում են1915 թվականի Հայոց Եղեռնի մասին, ենթագիտակցական և գիտակցական առումով միտք է առաջանում,ինչպես կվարվեինք մենք, եթե ապրեինք Արմտյան Հայաստանում Եղեռնի ժամանակ:  Միգուցե անզեն կամ քարերով շանսատակ կանեինք մեզհսկող թուրք զինվորին առաջին իսկ  հարմար առիթիդեպքում կամ գոնե կփորձեինք դիմադրել: Միգուցե անեինք նույնը` անհույս ու հոգեպես կոտրվածհարյուր հազարավոր հայերի նման, կգնայինք դեպի մահը:  Բայց մի թե մենք փոխվել ենք վերջին հարյուր տարվաընթացքում?!? Մի թե մենք դարձել ենք ավելի գիտակից, ուժեղ, կանխատեսող…

 Լինում է չի լինումմի երկիր:  Այդ երկրում ապրում էին երկու ժողովուրդ:Մեկըտնտեսապես ավելի ակտիվ էր ու հարուստ, բայց կազմում էր երկրի բնակչության 15%-ը:  Մյուսը տնտեսապես ակտիվ չէր, բայց վարքահսկում էրքաղաքական և ռազմական լծակները:  Մի գեղեցիկու լուսավոր օր ապրիլ ամսին երկրի մեծամասնություն կազմող ժողովուրդը վերցրեց մեծ դանակներ,երկաթյա ձողեր, տապարներ և հրազեն ու սկսեց սպանել իրենց հարևաններին:  Սպանողները իծնե մոլագարներ չէին` նրանց մեջ էլկային մանկավարժներ, բժիշկներ ու հեգևորականներ: Բայց դա իհարկե չէր խանգարում կենդանի այրել հազարավոր մարդկանց, կամ թրատելու մասնատել երեխաների:  Մարդկանց կենդանի նետումէին խորը փոսերում այրվող կրակների մեջ, երեխաներին նետում էին  վարար գետերի մեջ:  Հատկապես զարհուրելի էին դեպքերը, երբ մարդկանցայրում էին եկեղեցիների մեջ` որոնցում մարդիկ հույս ունեին փրկվել:  Մարդասպանները երբեմն կտրում էին իրենց զոհերի մատները,  ոտնաթաթերը ու դաստակները, ապա վերջույթները, իսկ վերջում գլխատում էին: Ըստ մոտավորտվյալների առնվազն 200.000 կանայք և աղջիկներ բռնաբարվում և խոշտանգվում են:  Մարդկանց մասնատված դիակներ լողում էին գետերն իվար ու դա դարձել էր սովորական:  Մարդասպաններըիրենց հետևից ոչինչ չէին թողնում, ամայացել էին բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր` նույնիսկկատուներին ու շներին էին սպանում: 

Սա Հայոց Մեծ Եղեռնի նկարագրությունը չի: Սա չի եղել անցյալդարում, սա եղել է 1994 թվականին:  Եվ ինչ…Ոչինչ…:  Որ մի հայն է մտահոգվել կամ տեղյակխուտուների կողմից տուտսիների ցեղասպանության մասին: Որ մի հայը կթողնի իր գործը, գարեջուրը,դասը, կամ ինտերնետը ու կգնա միտինգ անելու տուտսիների համար:  Ոչ ոք…  Եթե Եղեռն տեսած հայերիս համար միևնույն է, ապա ինչուպետք է միևնույն չլինի եվրոպացու , ամերիկացու, արաբի և թուրքի համար:  Եթե նրանք անտարբեր էին մեր ժամանակներում տեղիունեցող Եղեռնին , ապա ինչու պետք է անտարբեր չլինեն 100 տարի եղած Եղեռնի նկատմամբ? Հարցնենք ինքներս մեզ ... "Ում է հետաքրքրում Հայոց Եղեռնը, բացի հայերից…"

Միգուցե միջազգային հանրությանը?  Ցույց տվեք ինձ միջազգային հանրություն, ես ուզումեմ նկարվել նրա հետ:  Չկա այդպիսի “միջազգայինհանրություն”:  Գոյություն ունի նավթ, գոյությունունի AK74, գոյություն ունի ճչացող մարդկանցով լցված  ու այրվող եկեղեցիներ, իսկ միջազգային հանրությունգոյություն չունի: 

Դժվար է ասել, թե ինչպես կվարվեր ժամանակակից մարդը, ժամանակակիցհայ մարդը:  Բայց ներքին համոզմունք ունեմ,եթե Եղեռնը լիներ 2015 թվականին, ժամանակակից “միջազգային հանրությունը” կվարվեր նույնկերպ:  Մի քանի մտավորականներ “կբարձացնեինհարցը”,  Youtube-ում կհանտնվեին հազարամյապատմություն ունեցող խեղճ հայերի մասին հոլովակներ, Մադոննան համերգ կկազմակերպեր իպաշտպանություն նահատակների, ՄԱԿ-ում մի քանի հատ արտահերթ ժողովներ ու մի քանի հատէլ “լաց ու կոծ” ու “մտահոգություն”  աշխարհիլիդերների կողմից:  Մի գուցե շատերը չհամաձայնվեն,բայց կա փաստ, որի այս կամ այն չափով հիմնավորում է այս կարծիքը: Խոսքը չի գնում1915 թվականի մասին, խոսքը ոչ մեկի “քաղաքակիրթ” քաղաքացու չհետաքրքրող 1994 թվականիմասին է:   Միգուցե 2094 թվականին կհայտնվեն մարդիկ,  ովքեր կասեն,որ Ռուանդայում ոչ մի ցեղասպանություն չի էլ եղել…   Չեմ զարմանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել