Slaq.am-ը գրում է.

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ին, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայներ եւ նկատել, որ հրացանով կրակում են Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, իսկ ժամը 22.00-ին նշված շենքի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ս. Մ.-ին, որը ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել