Կիրակի օրը Jazzve Opera-ում իտալական մթնոլորտ էր տիրում: Հայաստան ժամանած Պիետրո Գառաֆոն ներկաներին զարմացրեց իր պատրաստած ճաշատեսակներով: Իտալիայից ժամանած խոհարարը մի քանի շաբաթների ընթացքում փորձել է ստեղծել ուտեստներ, որոնք հայերի քիմքին  հաճելի կլինեն, ուտեստներից մի քանիսն էլ կլինեն «Ջազզվեի» աշնանային մենյուում: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները: 

«Մենք ուզում ենք «Ջազզվե» սրճարանների ցանցում երկու ուղղություն զարգացնել՝ հայկականը և եվրոպականը: Ամբողջ աշխարհում լավագույնը իտալական խոհանոցն է համարվում, որը հասու է բոլորին և հարմար բոլորի քիմքին, նաև պարտադրող չէ: Այդ իսկ պատճառով «Ջազզվե» սրճարանային ցանցի հրավերով Պիետրո Գառաֆոն Երևանում է և ներկայացնում է հետաքրքիր ուտեստներ մասնավորապես՝ սիցիլիական խոհանոցից»,- նշում է «Ջազզվեի» ռենովացիայի նախագծի ղեկավար Հրաչ Քեշիշյանը։ 

IMG_3001 copyIMG_3011 copy

Միջոցառման ներկաները ճաշակեցին տորտելլոնի, արանչինի, ռավիոլլի, պիցցետե, աղցաններ և աղանդեր: Այս ուտեստներից մի քանիսը կլինեն «Ջազզվեի» աշնանային մենյուում: 

«Ներկայացված է տիպիկ սիցիլիական աղցան՝ գյուղական ձևով, արանչինի՝  պատրաստված բրնձով լցոնված մսով և պանրով: Հատուկ գաղտնիքներ չկան, քանի որ, ինչպես նշվեց, սրանք սիցիլիական ուտեստներ են, բայց հայ խոհարարները չեն կարող նույնությամբ պատրաստել, ոչ թե որ հայ խոհարարը լավ չի կարողանում պատրաստել, այլ նրանց քիմքը սովոր չէ այս համերին: Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ իր երկրի տիպիկ ուտեստը, միանշանակ, ավելի լավ կպատրաստի»,- նշում է Պիետրոն: 

Ի դեպ՝ Թումանյանի «Ջազզվեի» բացմանն ընդառաջ Պիետրո Գառաֆոն կրկին կայցելի Հայաստան: 

DSC_5419 copy
DSC_5422 copy
DSC_5519 copy
IMG_3022 copy
IMG_3025 copy
IMG_3033 copy
IMG_3044 copy
IMG_3061 copy
IMG_3066 copy
IMG_3163 copy
IMG_3164 copy
DSC_5379 copy
DSC_5405 copy
DSC_5461 copy
DSC_5475 copy
DSC_5505 copy
DSC_5515 copy
DSC_5529 copy
DSC_5847 copy444 (1)
IMG_3103 copy
IMG_3113 copy
IMG_3136 copy
IMG_3188 copy
IMG_3189 copy
IMG_3192 copy
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Պետրոս Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել