ՀՀ Ոստիկանությունը սեքս ծառայություններ առաջարկող նորաբաց Armgirls կայքի հախից այնքան արագ եկավ, որ շատերին թվաց, թե նման նախադեպը երկար ժամանակով մեզ զերծ կպահի այս կարգի նախաձեռնություններից: Բայց արի ու տես, որ ոգևորվել շտապել էինք:  Օրերս բացվեց սեքս ծառայութոյւններ առաջարկող ևս մեկ հայկական կայք: Եթե նախորդը am տիրությում էր, ապա այս մեկի հեղինակները կայքը գրանցել են com տիրույթում՝ Yerevanmodels.com և լրիվ տեղավորվում են միջազգային օրենքների մեջ:

Կայքում մարմնավաճառ հայ աղջիկների նկարներ են և մանրամասն ինֆորմացիա նրանց քաշի, տարիքի, կրծքերի չափսի և այլնի վերաբերյալ: Գները Armgirls.am-ի համեմատ ավելի հասմետ են՝ մեկ ժամը միջինում 100 դոլլար:  Էժան մարմնավաճառների կողքին կան նաև VIP ծառայություններ առաջարկողներ՝ ժամի համար 200-300 դոլլար:

Կայքը գործում է հետևյալ սկզբունքով. Մարմնավաճառը ամսեկան վճարում է 50-100 դոլլար (կախված նրանից, թե քանի նկար է ցանանում տեղադրել կայքում) և գրանցվում: Մնացածը հեշտ է, նայում են, հավանում, զանգահարում…

Չգիտեմ ոստիկանությունը կկարողանա՞ այս դեպքում էլ նույնքան արագ արձագանքել թե ոչ, բայց կարծում եմ այս դաշտում նման ակտիվությունը հուշում է, որ օրենսդրության որոշակի վերանայում մեզ մոտ այնուամեանայնիվ անհրաժեշտ է:  Մարմնավաճառությունը դաշտ է, որը կարգավորել է պետք: Եթե պահանջարկը կա, առաջարկ միշտ էլ լինելու է: Իսկ առաջարկի դեմ պայքարելը պայքարողներին շրջանցելու տարբերակներ միշտ կծնի: Կարծում եմ մարմնավաճառությունը հարկային դաշտ բերելու ճիշտ ժամանակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել