Րաֆֆու այսօրվա ելույթի մեջ մի շատ հետաքրքիր դրվագ կար, որ գուցե աննկատ է մնացել ոմանց համար: Նա առանց անուններ նշելու կշտամբում և ամոթանք է տալիս Անդրիաս Ղուկասյանին, ով փորձեց իր բացակայության ժամանակ իր վրա վերցնել ժողովրդի ղեկավարությունը: Ահա թե ինչ է ասել Րաֆֆին հանրահավաքի հարթակից․
«Մի բան խոստացա, որ ոչ մի արյուն չի լինելու: Այս պահին միայն մեկն իրավունք ունի ինձ դրա համար քննադատելու, և սա ընդունում եմ: Ով ներկա չէր Ազատության հրապարակում, բայց քննադատում էր մեզ, ով, իմ մեկ ժամվա բացակայությունից օգտվելով, ուզում էր քաղաքական ղեկավար ձևանալ, ամոթ նրանց: Մենք զորավար Գասպարյանից պահանջում ենք պատիժ այդ կեղտոտ ոստիկանի համար, ով ձեռք բարձրացրեց Արմեն Մարտիրոսյանի վրա»:

Հ․Գ․ Դե զորավարի պահն էլ՝ անպակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել