«2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում։ Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, նույնիսկ Արթուր Բաղդասարյանի անունը։
 
Մամուլում վերջերս լուրեր եղան, որ ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա։ Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաև Արկադի Ղուկասյանը։ Վերջինս կանգնած էր առաջին շարքում, Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի մեջտեղում։ Նույն շարքում էին նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Վարչապետը, Պաշտպանության նախարարը։
 
Իր ելույթը Սերժ Սարգսյանը սկսեց այսպես. «Արցախի Հանրապետության նախագահ, պարոն Բակո Սահակյան, Ձերդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձերդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարոն Արկադի Ղուկասյան, հարգարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ»։
 
Արկադի Ղուկասյանին առաջին անգամ էր նման պատիվ մատուցվում, թեև նա նախկինում էլ բազմաթիվ միջոցառումների է մասնակցել։ Սերժ Սարգսյանի սույն ժեստը կարող է ուղիղ կապ ունենալ 2018-ից հետո ՀՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանին տեսնելու նրա ցանկության հետ։ Այսինքն՝ եթե Սարգսյանը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Արցախի նախորդ նախագահը, իշխող ՀՀԿ-ն այդ որոշումը կյանքի կկոչի»,-գրում է թերթը: 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել