Փաստորեն Սասնա Ծռերի փաստաբանները երբեմն ավելի անգրագետ են, քան իրենց պաշտպանյալները։ Որքան էլ անհնար թվա այս իրողությունը, բայց փաստորեն այպես է, կամ էլ դիտավորյալ են անգրագետ բաներ խոսում, որպեսզի ծռերի լյումպենացված երկրպագուների ծափահարությունն արժանան։

Օրինակ՝ Կարո Եղնուկյանի փաստաբանը ոչ ավել, ոչ պակաս սպառնում է դատի դալ․․․ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եթե Եղնուկյանի ու նրա ընտանիքի անդամների համար սահմանափակումներ մտցվեն՝ ԱՄՆ մուտք գործելու հարցում։ Իսկ որ նման սահմանափակումներ լինելու են՝ կասկածից վեր է։ Ավելին, վերջերս ԱՄՆ դեսպանատունը դիմել է ՀՀ իշխանություններին՝ խնդրելով տրամադրել Սասնա Ծռերի, դրանց աջակիցների ու նրանց ընտանիքների անդամների տվյելաները, որպեսզի նրանք երբեք ու ոչ մի պարագայում չկարողանան մուտ գործել ԱՄՆ։

Մինչ ծռեր փաստաբանները կապիկություններով են զբաղված, փորձեմ բացատրել մի պարզ իրողություն։ ԱՄՆ-ում ոչ մեկի տանձին չեն ո՛չ որոշ ծռերի մարտական անցյալը, ո՛չ ֆռցրած բեղերը, ո՛չ էլ ավտոմատների վրա փաթաթած եռագույնները։ Առավել ևս ԱՄՆ-ում ոչ մեկի տանձին չէ դրանց զառանցանքներն ու ճառերը։ Իսկ այ այն փաստը, որ ինչ-որ կազմակերպություն կա, որը պլանավորել ու իրականացրել է պետական հաստատությունների զինված գրավում, պատանդներ է վերցրել ու մարդկանց է սպանել, այ դա արդեն շատ լուրջ վերաբերմունքի է արժանանում ԱՄՆ-ում։

Լուրջ վերաբերմունքն էլ կայանում է նրանում, որ Սասնա Ծռերը ու դրանց հարակից տարրերը ավտոմատ կերպով նույնականացվում են այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ջաբհատ Ալ Նուսրան, Իսլամական Պետությունը, Իմարաթ Կավկազը, Կարմիր Կհմերները և այլն։ Այսնինքն՝ ԱՄՆ-ի համար միանշանակ է, որ սրանք ահաբեկիչներ են, իսկ դրանց հարակից տարրերը պոտենցիալ ահաբեկիչներ են։

Եվ ահավոր ծիաղելի կլինի տեսնել, թե ում են դատի դատի տալու Եղնուկյանի փաստաբանները, երբ հայտնաբերեն իրենց պաշտպանյալի ու նրա ընտանիքի անդամների անունները դեսպանատան սև ցուցակներում։ Առավել քան վստահ եմ, որ ոչ մի դատ էլ չի լինելու, բայց շատ ափսոսում եմ, որովհետև մի այլ կարգի ուշագրավ կլիներ դիտելը, թե ինչպես էին խայտառակ լինելու սրանք ամերիկյան դատարաններում, որտեղ եթե իրենց թույլ տային այն բոլոր կապիկությունների գեթ 1 տոկոսը, ինչ թւյլ են տալիս ՀՀ դատարաններում, կարող էին այնպիսի տույժ ու տուգանքների տակ ընկնել, որ մի հատ էլ ՊՊԾ գունդ ԱՄՆ-ում կփորձեին գումարել հուսահատությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել