«Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչության  գործողություններից  հետո եվրոպական  այլ քաղաքներում  հերթական  անգամ խստացվել էին անվտանգության  միջոցառումները։

«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ Միլանի կենտրոնական  հրապարակում՝ Դուոմո տաճարի առջև, որն ամենամեծն է Իտալիայում և մեծությամբ  երրորդն աշխարհում, տեղադրված էին արգելապատնեշներ՝ փոխադրամիջոցների շարժը սահմանափակելու համար։

Հիշեցնենք, որ Բարսելոնի  զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին  մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել