Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ: ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: 
ՀՀ ԱԻն Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել