Panarmenian.net-ը գրում է.
«Գահերի խաղը» սերիալի նոր սերիաների տևողությունը կարող է երկարացվել մինչև 120 րոպե: Այդ մասին հայտարարել է HBO ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը: 120 րոպեն ռեկորդային ցուցանիշ է հեռուստատեսային ֆիլմաշարի համար:

Ըստ Բլոյսի, ցանկացած այլ սերիալի դեպքում HBO ղեկավարությունը հազիվ թե գնար այդ քայլին: Սակայն «Գահերի խաղը» կարող է 2 ժամ, չհաշված գովազդը, գամել հանդիսատեսին էկրաններին, գրում է Life.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով:

«2 ժամը մեկ էպիզոդի համար չափազանց է թվում, բայց դա գերազանց շոու է, այնպես որ՝ ով գիտի»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել