Մի վերջին նկատառում Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Արզումայանը հարցին, թե ինչու որոշեց ընդունել Դանիայում դեսպան նշանակվելու նախագահի առաջարկությունը, պատասխանել է, որ միգուցե հետագայում երբ մեմուարներ գրի, այնտեղ կանդրադառնա այդ թեմային։ Այսքանը՝ որպես շապիկ։ Ալեքսանդր Արզումանյանի կապակցությամբ ամենաշատը տխրել են նախկին կուսակիցները՝ ՀՀՇ-ի վերնախավը, աջակիցները։ Եվ սա անում են այնպիսի չարակամությամբ, որով հատկապես մատնում են նախկին իշխանությունների ատելությունը ոչ միայն իշխանության, այլև յուրայինների նկատմամբ։ Չհասկացողների համար նշենք, որ դեսպանի պաշտոնն ավելի շատ պետական պաշտոն է՝ ուղղված դեպի պետությունը։ Քաղաքական բաղադրիչն այստեղ մինիմալի է հասցված։ Հիմա, եթե Ալեքսանդր Արզումանյանից են դժգոհում, ապա ինչու չեն դժգոհում Լևոն Տեր-Պետրոսյանից, ով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել էր, հիշեցնենք, բացառապես Արցախի հարցից։ Բա չէի՞ն մտածում, որ դավադրապաշտների մի ահռելի բանակ լրիվ այլ եզրահանգումներ է անելու ու դա անելու է անթաքույց փաստ ունենալով. նախկին ու ներկա նախագահները հանդիպել են։ Մի՞թե դա քիչ է, թե՞ Տեր-Պետրոսյանից ավելի թունդ քննադատ կարող ենք գտնել Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Դժվար թե, ընդ որում՝ և՛ քաղաքական ասելիքով, և՛ հռետորաբանությամբ։ Հիմա այսքանը հեչ, արդեն վաղուց նախկին ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանի նշանակումը մե՞ջ։ Չի կարելի նման մոտեցումներ ցուցաբերել, հատկապես այս մեթոդով։ Այսպիսի սելեկտիվ մոտեցումն առանց այն էլ մարգինալ դարձած ուժին և ոչ մի դրական երանգ չի հաղորդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել