Նույն օրը Հիսուսը տնից դուրս եկավ և գնաց նստեց լճի եզերքին։ Նրա շուրջը մի այնպիսի մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց այնտեղ, իսկ ամբողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։ Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.
- Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
(Մատթեոսի ավետարան 13:1-9)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել