PAnarmenian.net-ը գրում է.
 Ազգային ժողովը հուլիսի 4-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության մշակած նախագիծը, ըստ որի նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից հասցնել 270 խմ-ի։
Օրինագիծն ընդունվել է 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած պատգամավորները ԵԼՔ խմբակցությունից էին:
Լրացուցիչ ջուրն, ըստ գործադիրի, ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաև՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել