Panarmenian.net-ը գրում է.

Մոսկովյան օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել՝ 41-ը։ Տեղի ժամանակով 6:30-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 7:30) «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 179 չվերթ, 2-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգվել է 270 չվերթ,39-ը՝ չեղարկվել, «Վնուկովոյում» հետաձգվել է 1 չվերթ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ օդանավակայանների առցանց չվատախտակների տվյալներին հղումով:

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվատախտակի համաձայն, չեղարկվել է նաև «Աերոֆլոտի» Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր տեղի ժամանակով 7:55-ին:

Մոսկվայում ու Մերձմոսկովյան շրջանում հունիսի 30-ին ուժեղ փոթորիկ է գրանցվել։Անոմալ եղանակային պայմանների պատճառով հեղեղվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել