Araratnews.am-ը գրում է.

Միացյալ նահանգների Կենտուկի նահանգի Ռեբիթ Հեշ բնակավայրի քաղաքապետի պաշտոնում կրկին շուն է ընտրվել: Բրինեթ Պաուլտրո անունով երեք տարեկան պիտբուլը հաղթել է հավին, կատվին, ավանակին և ընտրությանը մասնակցած այլ թեկնածուների:

1998 թվականից քաղաքը 4 քաղաքապետ է փոխել, 4-ն էլ՝ շուն: Ռեբիթ Հեշի քաղաքապետն իրական իշխանություն չունի: Ընտրությունն անցկացվում է քաղաքը բարեկարգելու համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու նպատակով: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել մեկ դոլար, ընդ որում՝ կարելի է քվեարկել մի քանի անգամ: Այս տարի ընտրությունից ստացված միջոցները կուղղվեն հրդեհից տուժած խանութի նորոգմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել