Razm.info-ն գրում է.
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է թուրքական «Օթոքար» ընկերության հետ տեղական «Ալթայ» տանկերի զագնվածային արտադրության պայմանագիրը: Այս մասին հունիսի 9-ին հայտնել է թուրքական ընկերությունը:

Թուրքիայի ՊԱԳՎ-ից ընկերությանն ուղարկված հաղորդագրությունում նշված է եղել, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէ, ինչի պատճառով որոշում է կայացվել նոր մրցույթ հայտարարել:

ՊԱԳՎ-ն նոր մրցույթի կապակցությամբ հայտարարություն դեռևս չի տարածել, ինչպես նաև չի մեկնաբանել Օթոքարի այս հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին, Թուրքիայի պաշտպանության նախարարը դեռ նշում էր, որ տանկերը պետք է զանգվածային արատադրության դրվեն 2019-20 թվականներից: Սակայն դրանից մեկ ամիս առաջ Թուրքիան չեղարկել էր նաև տանկերի շարժիչների արտադրության նախկինում կնքված պայմանագիրը:

Ըստ այդմ արդեն իսկ կարելի է նշել, որ տանկերի մշակման գործընթացը նորից պետք է անցնի որոշակի փուլեր, որոնք այս նշված ընկերությունները կամ արդեն անցել էին, կամ՝ ձախողել: Սա իր հերթին մի քանի տարի ևս կարող է երկարաձգել տանկերի հնարավոր արտադրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել