Panarmenian.net-ը գրում է.
Հունիսի 8-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ ռուս հիփ-հոփ կատարող Տիմատիի բացօթյա համերգը, որին մուտքն անվճար էր։
Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեց համերգը կազմակերպած Jet Set ընկերության հիմնադիր Արման Ալեքսանյանը, ըստ իրենց մոտավոր հաշվարկի, համերգին ավելի քան 40.000 հանդիսատես էր ներկա։ Դեպի Հրապարակ տանող բոլոր մուտքերն ու փողոցները լի էին մարդկանցով։

«Մոտ 45.000 մասնակից ենք հաշվել»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ իրենք շատ գոհ են, քանի որ համերգն անցավ նույնիսկ սպասվածից ավելի լավ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել