Slaq.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն գործիք է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար. Պուտին

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գործիք է հանդիսանում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար:

«ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գործիքն է: Քանի դեռ տեսնում ենք ռազմական ենթակառուցվածքների զարգացումն ու մոտեցումը մեր սահմաններին, դա չի կարող չանհանգստացնել մեզ», - Корреспондент-ը մեջբերում է ՌԴ նախագահի խոսքը:
Նա նաև հայտնարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության գործիքների բացակայությունը կողմերին զրկում է ահաբեկչության դեմ պայքարելու հնարավորությունից:
Ռուսաստանի առաջնորդի խոսքով` ԱՄՆ-ի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ռազմական ծախսերը մեծացնելու շուրջ` հաշվի առնելով որևէ մեկին չսպառնալու նրանց խոստումները, որոշ կասկածներ է առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել