Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը ղեկավար և քարտուղար է ընտրելSlaq.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով այսօր հրավիրվել է Երևանի նորընտիր ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստ, որին մասնակցել են խմբակցության բոլոր 46 անդամները:

Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, շնորհավորելով բոլորին Երևանի ավագանու անդամ ընտրվելու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ խմբակցության յուրաքանչյուր անդամից ակնկալում է սրտացավ և հետևողական աշխատանք, որպեսզի առաջիկա 5 տարիներին լիարժեք կյանքի կոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են երևանցիներին ու արժանացել նրանց վստահության քվեին:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով խմբակցության անդամներըընտրել են խմբակցության ղեկավարին և քարտուղարին:

Միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը: Որպես խմբակցության քարտուղար առաջարկված Սուրեն Ներսիսյանի թեկնածությունը ևս հաստատվել է միաձայն:

Շնորհավորելով խմբակցության նորընտիր ղեկավարին և քարտուղարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց մաղթել է արդյունավետ աշխատանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել