Картинки по запросу բակո սահակյանԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Թող այս օրը եւ ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ:

Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ՝ թանկագին փոքրիկներ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ մաղթում բոլորիդ քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել