Ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտակա բլուրներից մեկի վրա՝ Ստեփանակերտի մերձակայքում, մայիսի 9-ի առթիվ տեղադրվել է 50 մետր բարձրությամբ լուսատու խաչ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների:

Արցախում տեղադրված այս խաչը իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում. ամենամեծ խաչը՝ «Հազարամյակի խաչը», Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում է: Այն հուշահամալիր է՝ նվիրված Մակեդոնիայի կողմից քրիստոնեության ընդունման երկուհազարամյակին: Մակեդոնական խաչի բարձրությունը 67 մետր է:

Image may contain: cloud, sky and outdoor

Image may contain: mountain, sky, outdoor and nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել