kurt vonncegut
    Սուզան Մաքկոննելը (Suzanne McConnell)՝ Կուրտ Վոննեգուտի ուսանողուհիներից մեկը, որ ներկա է եղել Վոննեգուտի «Գեղարվեստական արձակի ձևը» թեմայով դասընթացին Իովայի գրողների արվեստանոցում, պահպանել է այս նշումները՝ բացատրելով, որ Վոննեգուտը «գրել է այս դասախոսությունների կուրսը նամակների տեսքով՝ լսարանում յուրաքանչյուրին անհատապես դիմելու եղանակով»: Արդյունքում ստացվել է կիսով չափ մեթոդաբանական աշխատանք, կիսով չափ նամակ, կիսով չափ ուղեցույց գրելու և կյանքի մասին:

    Կիսամյակային աշխատանքի նշումներ գեղարվեստական արձակի ձևի վերաբերյալ
    Նոյեմբերի 30, 1965թ.
    Սիրելիներս,
    Այս դասընթացը սկսվեց որպես «Գեղարվեստական արձակի ձևը և տեսությունը», հետո դարձավ «Գեղարվեստական արձակի ձևը», այնուհետև` «Գեղարվեստական արձակի ձևն ու կառուցվածքը», հետո` «Մակերեսային քննադատություն» կամ «Ինչպես արտաբերել բառերը ինչպես իսկական պրոֆեսիոնալ», հնարավոր է՝ մինչև «սև փետրվարի» որոտալը այն լինի նաև «Անասնաբուծություն»: Ինչպես սիրելի ընկերներիցս մեկն ասաց ինձ տարիներ առաջ. «Մի´ հանիր գլխարկդ: Շատ մղոններ կան տեղ հասնելու համար»:
    Ինչ վերաբերում է ձեր կուրսային աշխատանքին, կցանկանայի, որ դրանք միաժամանակ ցինիկ և կրոնական լինեին: Կցանկանամ, որ պաշտեք Տիեզերքը, որ հեշտությամբ հիանաք, բայց դրա հետ մեկտեղ լինեք անհանդուրժող այն արվեստագետների հանդեպ, ովքեր կվիրավորեն ձեր խորը անձնական պատկերացումները այն մասին, թե ինչ է Տիեզերքը կամ ինչպիսին պետք լինի: «Սա ամենից առաջ…»:
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել