Հարգարժան պարոն Կարապետյան,
Այսօր ստիպած եմ Մեծ Պահքի համար նախատեսված իմ աղոթքի ժամերից հատկացնել Հայ Եկեղեցու պատմության եւ ներկայի վերաբերյալ Ձեր «հանճարեղ» դիտարկումները լսելուն: Մտքի ինչպիսի՛ զեղում, անզուգական համեմատություններ: Ի՞նչ ասեմ, «ռեֆորմատոր, բարեփոխիչ, մի խոսքով այն, որ երկու հազար տարի չեն կարողացել անել, Դուք եք անում»: 
Հարգելիներս, անկեղծ ասած մի փոքր զայրացա, սակայն հասկացա, որ այս մարդը իրոք հիվանդ է: Հարգելիս, Դուք հոգեկան հիվանդ եք: Այս օրերին, երբ վերստին ապրում ենք ավագ շաբաթը և նորից վերհիշում երեսուն արծաթի համար ուրացողին, կրկին ականատեսն ենք, թե ինչպես է Սամվել Կարապետյանը երեսուն արծաթով ծախում իր Եկեղեցին: Իսկ Հայ Եկեղեցու պատմության վերաբերյալ իր բոլոր փաստարկները կեղծ են, թող գրավոր եւ հղումներով հիմնավորեր: Ինձ թվում է՝ այս մարդուն մեկը լուրջ գումարներ է տվել: Թող պարզ ասի՝ իր ուզածն ինչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել