Ապրիլի 27-ից Հայաստանի կինոթատրոններում արդեն ցուցադրվում է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը: Ֆիլմում ընդգրկված հայազգի դերասաններ գրեթե չկան: Միակ գլխավոր կերպարը, որին ազգությամբ հայ դերասան է մարմնավորել՝ Մարալն է, ում խաղացել է ամերիկահայ դերասանուհին Անժելա Սարաֆյանը: Անժելային հայ լսարանը ճանաչում է «Կորած մոլորվածը Հայաստանում» և «1915» ֆիլմերից: Հարկ է նշել, որ Անժելայի խաղը դերասանական աստղաբույլի ֆոնին միանգամայն ուժեղ է ու ոչնչով չի զիջում հռչակավոր հոլիվուդյան դերասանների խաղին ու արհեստավարժությանը: 

Ամերիկյան լսարանին Անժելն առավել հայտնի է «Westworld» սերիալից, որտեղ նա  մարմնավորում է անբարոյական կնոջ կերպար, իսկ սցենարը հագեցած է բաց տեսարաններով: Անժելան նաև 2011թ-ին եղել է  «Maxim» ամսագրի սեպտեմբերի ու «FHM» ամսագրի նոյեմբերի համարի էջերին: 

Անժելան ծնվել է 1983թ հունիսի 30-ին Երևանում: 4 տարեկան հասակում ծնողների հետ  տեղափոխվել է ԱՄՆ: Հայրը մասնագիտությամբ դերասան է և հենց նա էլ բացահայտել է դստեր տաղանդը: Նախքան դերասանուհի դառնալը Անժելա Սարաֆյանը երկար ժամանակ զբաղվել է բալետով:

Դերասանուհու անձնական կյանքի մասին գիտենք այն, որ մի քանի ամիս առաջ նա հանդիպում էր դերասան Ռամի Մալեկի հետ: Իսկ մինչ այդ՝ դերասանուհի Անժելա Սարաֆյանը քաղաքացիական ամուսնության մեջ է եղել հայկական ֆիլմերից ու հաղորդումներից հայտնի և ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած հայ դերասան Նարեկ Ղափլանյանի հետ: Զույգը միասին ժամանել է Հայաստան՝ «1915» ֆիլմի պրեմիերային: Նարեկը եղել է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի սցենարիստներից մեկը, իսկ Անժելան այս ֆիլմում մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել