Լսեցի Թոմ Վեյթսի “Poor Edward”  երգը, որը շատ տխուր էր և, ցավոք սրտի, հիմնված էր իրական պատմության վրա: 19-րդ դարում Անգլիայում ապրել է Էդվարդ Մորդրեյք անունով մի ազնվական անձնավորություն: Էդուարդը ֆենոմենալ և հայտնի էր նրանով, որ ծոծրակին ուներ երկրորդ դեմք: Դեմքը չէր խոսում, միայն կարողանում էր ծիծաղել ու լաց լինել:  Էդուարդը խնդրում էր բժիշկներին վիրահատել իրեն ու ազատել “պահեստային”  դեմքից:  Նա պնդում էր, որ գիշերները  դեմքը ահավոր և հրեշավոր բաներ էր շշնջում:  Ոչ մի բժիշկ հանձն չի առնում վիրահատել Էդվարդին:  Ճարահատվելով վերջինս 23 տարեկան հասակում ինքնասպանություն է գործում՝ չդիմանալով մղձավանջներին: Հաճախ անձը, սոցիալական խումբը և հասարակությունը ունենում են իրենց մեջ "բաներ", որենցից ուզում են հրաժարվել, բայց իրականում չեն կարող առանց դրանց գոյություն ունենալ: Ընդդիմությունը չի կարող լինել առանց իշխանության, քանի որ վերջինիս գոյությունն է ստեղծում իր անհրաժեշտությունը, իշխանությունների բացակայության դեպքում վերածվելու իր կողմից ատելի վարչախմբի, բայց այս անգամ այլոց համար:  Նույնիսկ խաշը առանց սխտորի դադարում է լինել իսկական խաշ:   Մարդիկ փորձում են մոռանալ իրենց կյանքի որոշ "ցավոտ" հատվածներ, բայց իրականում ցավը հենց իրենց ենթագիտակցության և գիտակցության մի մասն է և այն "կտրելուց ու նետելուց" հետո դադարելու են լինել նույնը, երբեմն նույնիսկ դադարելու են մնալ մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել