Картинки по запросу ԵլքԳործի բերումով ողջ գիշեր արթուն մնացի և ԿԸՀ կայքով հետևեցի արդյունքների հետզհետե ամփոփմանն ու տեղադրմանը` փոքր ընտրատեղամասերից մեծերը, ու դրանից մի դիտարկում. ՀՅԴ-ն հենց սկզբից 6-7 տոկոս վերցրեց ու պահեց մինչև վերջ, մնացածների մոտ ձևավորվեց մի համամասնություն, որ պահպանվեց կրկին մինչև վերջ` բացառությամբ Ելքի: Ելքը փոքր ընտրատեղամասերում 3-4 տոկոսի սահմաններից չէր բարձրանում, բայց երբ սկսվեց ավելի մեծերի արդյունքների տեղադրումը, դաշինքը հատեց 7 տոկոսի շեմը և աննշան շեղումներով պահպանեց այն` հասցնելով համարյա թե 8-ի: Դիտարկումը ցույց է տալիս, որ ապագա հիմնական ընդդիմությունը հենց Ելքն է, որքան էլ դա հաճելի չլինի ոմանց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել