Newsarmenia.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «մանրուք» է անվանել դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված գործը։ Այս մասին վարչապետը հայտարարել է կիրակի քվեարկությունից հետո` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքում մի շարք դպրոցների տնօրենների կողմից գրանցված խախտումները։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն հրապարակել է հանրապետության մանկապարտեզների և դպրոցների 114 տնօրենների հետ զրույցի ձայնագրությունը։ Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես իշխող ՀՀԿ–ի ներկայացուցիչներ, իմացել են, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները կազմում են ընտրողների ցուցակներ, ովքեր պատրաստ են քվեարկել ՀՀԿ–ի օգտին։

Ձայնագրությունները ներկայացվել են Գլխավոր դատախազություն, որը, ուսումնասիրելով և լսելով դրանք, հայտարարել է, որ 114 ձայնագրություններից միայն մեկում զրույցը կարելի է դիտարկել որպես խախտում։ Դատախազությունը քննում է հարցը ՀՀ ՔՕ 152–րդ հոդվածի շրջանակում (Ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելը)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել