Картинки по запросу կարեն կարապետյանՎստահ եմ, որ ապրիլի 2-ին «հաղթելու» է (հենց չակերտներով) Հանրապետականը, և կարծում եմ, որ Հանրապետականի վարչապետի լավագույն թեկնածուն գործող վարչապետն է: Վստահ չեմ` «Ազատ դեմոկրատները» կանցնեն խորհրդարան, թե ոչ, սակայն եթե ես լինեի Կարապետյանի փոխարեն, ապա Բագրատյանից լավ խորհրդական ես չէի գտնի մոտակա 10 տարում: Հատկապես որ ինքը` Բագրատյանը, դեմ չէր լինի վարչապետի խորհրդականը լինելուն, եթե, իհարկե, ինքը չլինի վարչապետը: Իսկ գործունյա վարչապետ՝ խելացի խորհրդականով, այն է, ինչ այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր երկրին, եթե չենք ցանկանում 5-10 տարում դատարկված տեսնել Հայաստանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել